«Տոնուս»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դե հիմա, ոնց չասեմ խեղճ եք, անճարակ, ախր հավաքվել եք, որ ի՞նչ անեք… էն, որ քանի տարի խաբված ապրում եք, այ ձեր հոգուն մատաղ, հիմա նոր արթնացաք ու հասկացաք, որ խաբվել ե՞ք…

Բազմիցս նշել եմ, որ բողոքի ակցիա կլինի, ցույց կլինի, թե անունը ինչ կլինի, քնքուշ ու գլուխը կախ չի արվում ոչ մի հավաք, այն էլ բողոքի… չեմ հասկանում մեր ժողովուրդը ինչո՞ ւ է այդքան գլուխ կախ դարձել…

Երեկ վաղ առավոտյան «Տոնուս» շինկազմակերպության գործունեության արդյունում տուժած քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել նախագահական առանձնատան դիմաց ակնկալիքով, որ կհանդիպեն Սերժ Սարգսյանին և նրան մեկ անգամ ևս կներկայացնեն իրեց խնդիրը:

Երիտասարդներից մեկը ասում է. եթե խնդրելու լինի, կխնդրենք, միայն թե հարցին շուտափույթ լուծում տան… խնդրելը ո՞րն է, քեզ խաբել են տարիներ շարունակ ու դու խնդրում ես դեռ, ցնցող է… Այնքան կարճ հիշողություն ունենք, որ երբ մեկը գա ու ասի, գիտեք ժողովուրդ ինչ եղել է, եղել է, կորցրածը հետ չեք բերի, եկեք ես ձեզ փող տամ, յոլա գնացեք, համոզված եմ, որ յոլա գնալու համար այդ փող տվողին գլխներին կդնեն ու մի տաս անգամ կպտտեցնեն:

Ոչ սիրելիներս, ու կրկին ոչ… քնքուշ խոսքերով ու հարգելով, խնդրելով իշխանավորին բողոքի ակցիա, ցույց, երթ չի լինում… չէ՞ որ հենց այս իշխանություններն են, որ էս էլ արդեն 15 տարի խաբում է ու մոլորեցնում մեզ… այն որ խաբել են ձեզ, ու նոտարով հաստատված փաստաթուղթը անվավեր են համարել ու դուք էլ դեռ ուզում եք խնդրել, էլ ինչ ասեմ… այո՛, շարունակելու են խաբել, որովհետև դուք ձեր ոչ իրավունքները գիտեք, ոչ էլ պահանջատերն եք մեր երկրի… միայն խնդրել գիտեք ու վերջ… դրա մեղավորը բոլորս ենք, որ թույլ ենք տալիս օրինական փաստաթուղթը չեղյալ համարեն, մեզ տնից դուրս հանեն, զրկեն մեր ունեցվածքից, կուտ գցեն մեր առաջ ու մենք գլուխներս կախ ուտենք, որ ձայն չհանենք… խնդրողը ՝  հա էլ խնդրելու է… պահանջատերը եղիր ու սեփական գաղափարով առաջնորդվիր, տես, ինչպես քեզ կհարգեն ու հաշվի կնստեն քո հետ, իսկ քանի դեռ խնդրում ես, քեզ կտրորեն, կարհամարեն…




Լրահոս