ՖՈՏՈ․ Կասեցվել է սպանդանոցի արտադրական գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հակոբ Կարապետյանին պատկանող սպանդանոցում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ. Քարաձոր):

Մասնավորապես՝

– արտադրական շինությունում սպանդի իրականացման տեխնոլոգիական գործընթացների ժամանակ չի բացառվել մսեղիքի մակերևույթի աղտոտումը,

– մսեղիքի սղոցման ժամանակ օգտագործվող սղոցը եղել է քայքայված։

Սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:




Լրահոս