
Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հերքել է, որ իր վարչության ներկայացուցիչները նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ենթարկել են բժշկական հետազոտության,-տեղեկացնում է Интерфакс -ը:Վարչությունը նշել է, որ հարգելով Տիմոշենկոյի` բժշկական գաղտնիքը պահելու իրավունքը եւ համաձայն օրենսդրության` բժիշկները չեն կարող բարձրաձայնել հիվանդության ախտանիշը եւ եզրահանգումները:Ավելի վաղ Ուկրաինայի պետական բանտի ծառայությունը տեղեկացրել էր, որ նախկին վարչապետին հետազոտել են Ուկրաինայի առողջապահության նախարարության առաջատար մասնագետները, քանի որ ողնաշարի ցավերի պատճառով Տիմոշենկոն դժվարությամբ է շարժվում: