Գագիկ Ջհանգիրյանի անունը չկար հարց տվողների ցանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրկին անգամ մի լավ ուրախացան ազգային ժողովում հավաքվածները…

Այսօր ազգային ժողովում, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացնում էր կառավարության հեղինակած «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին մի քանի մտահոգություններ էին հայտնել: Մարուքյանի հարցից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարդաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի անունը `  որպես հարց տվողի: Սրան Հրայր Թովմասյանը միանգամից պատասխանեց, թե Գագիկ Ջհանգիրյանի անունը չկար հարց տվողների ցանկում ու ինչպես պատահեց, որ հանկարծ Ջհանգիրյանը իրավունք ստացավ հարց ուղղել նրան: Նրա ձայնի մեջ ակնհայտ անհանգստության, վախի երանգ էր նկատվում, ինչից պատգամավորներից ոմանք, նույնիսկ Հովիկ Աբրահամյանը չկարողացան զսպել իրենց ծիծաղն ու մե ծիծաղ, մե ուրախություն պայթեց ազգային ժողովում:




Լրահոս