ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Շուրջ մեկ ամիս է՝ Բրազիլիայի հրապարակի՝ Հրազդան մարզադաշտի հարակից տարածքում դիտահորը վնասվել է, ջուրը հոսում է, մեքենաներն էլ, հատկապես՝ գիշերային ժամերին, ցածր տեսանելիության պայմաններում վնասվում են: Պարբերաբար վնասված այս դիտահորի շրջակայքում տարբեր առարկաներ են դրվում՝ որպես զգուշացում: Ի սկզբանե հատուկ ժապավեն էր, ավելի ուշ՝ մեքենաների անվադողեր:

Քաղաքացիները «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմում ահազանգով, որ պարբերաբար փորձել են կապ հաստատել եւ լուծում պահանջել քաղաքապետարանից, Ջրմուղից, սակայն ապարդյուն:

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Եթե երեխայի ավագ եղբայրը կամ քույրը հաճախում են տվյալ դպրոց, ապա նրան որեւէ արտոնություն տրվո՞ւմ է։

Մովսես Երիցյան (40 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` ցանկացած ծնող իրավունք ունի երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը եւ կրթության ձեւը: Հետեւաբար, որեւէ չափանիշ՝ ներառյալ բնակավայրին կամ աշխատանքի վայրին մոտ գտնվելու կամ տվյալ դպրոց հաճախող քույր կամ եղբայր ունենալու փաստը, չի կարող որեւէ երեխայի գրանցման համար առաջնահերթություն ապահովել։

ՀՀ ԿԳՄՍՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Եթե ցանկանում եք, որ Ձեր երեխան սովորի հենց Ձեր նախընտրած դպրոցում, ապա հարկավոր է հնարավորինս շուտ գրանցվել առցանց համակարգի միջոցով, քանի դեռ տվյալ դպրոցի համար սահմանված տեղերը չեն սպառվել:

 

 

 

ԲՈՂՈՔ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս բողոքել հյուպատոսական բաժնի աշխատակիցների վերաբերմունքի կամ դիմումի հանձնման գործընթացի դեմ:

Էրիկ Շմավոնյան (33 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Շենգեն-վիզայի համար դիմող անձինք պատուհանի մոտ սպասարկման առնչությամբ հյուպատոսական բաժնի աշխատակիցների վերաբերմունքի կամ դիմումի հանձնման գործընթացի վերաբերյալ իրենց բողոքները կարող են ներկայացնել կոնտակտային ձեւաթղթի միջոցով: Խնդրում ենք կոնտակտային ձեւաթղթում որպես հասցեատեր ընտրել Beschwerde zum Schengen-Visum-Verfahren տարբերակը: Ընդ որում՝ խնդրում ենք նկատի ունենալ, որ բողոքները կարող են ներկայացվել միայն գերմաներեն կամ անգլերեն:  Այլ լեզուներով ներկայացված բողոքները չեն կարող քննության առնվել: Այլ հարցերով բողոքները չեն կարող քննության առնվել նշված էլփոստի հասցեի միջոցով։ Խնդրում ենք կոնտակտային ձեւաթղթի Betreff («Առնչություն») դաշտում նշել հետեւյալ տարբերակը.

«Բողոք վիզայի դիմումներն ընդունելիս կամ հեռախոսային խորհրդատվության ընթացքում աշխատակիցների ցուցաբերած վարքի վերաբերյալ»:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բողոքների համար նախատեսված կոնտակտային ձեւաթղթերը նախատեսված չեն վիզա չտրամադրելու, վիզան չեղյալ համարելու կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումների դեմ բողոքարկումներ (ռեմոնստրացիա) ներկայացնելու համար։

 




Լրահոս