«Հարսնաքարի» գործով ամբաստանյալների վերջին խոսքը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց «Հարսնաքարի» գործով ամբաստանյալների վերջին խոսքը` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Ամբաստանյալները չընդունեցին իրենց առաջադրված մեղքը` պնդելով, որ մեղադրական կողմը ոչ մի ապացույց կամ հիմնավորում չի ներկայացրել դատավարության ողջ ընթացքում, ինչը կկարողանար ապացուցել իրենց մեղքը:

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն ասաց, որ ինքը վաղուց է ասել այն, ինչ ասել է:

Իսկ ամբաստանյալ Արման Խաչատրյանն էլ իր վերջին խոսքում, դիմելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Եգոյանին, ասաց, որ դատարանում պետք է ոչ թե հարձակվել, այլ ներկայացնել փաստեր և հիմնավորումներ, ինչն արել են ինքն ու իր պաշտպանը: Ամբաստանյալը հավելեց, որ փոխհատուցում պետք է պահանջեն ոչ թե իրենից, այլ հենց նրանք պետք է իրեն փոխհատուցեն, որ ինքն այս պահին իր անչափահաս երեխայի և խնամքի կարիք ունեցող ծնողի կողքին չէ, և վերջում խնդրեց դատարանից արդար վճիռ կայացնել:

Ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանը,Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը և Արման Խաչատրյանը նույնպես չընդունեցին իրենց առաջադրված մեղադրական հոդվածները և նշեցին, որ վկաները տեսել են` ով ում հետ է վիճել, սակայն սուտ ցուցմունք են տվել:

Ամբաստանյալների ցուցմունքներն ավելի մանրամասն` տեսանյութում` քիչ անց:

 




Լրահոս