ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Ակտիվիստ Արթուր Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում է, որ ճանապարհի վրա stop բառը սխալ է գրած։ Լուսանկարին կից Չախոյանն ավելացրել է. «Տիգրան Ավինյա՛ն, ըստ ծավալների զեկուցում եմ ձեզ, որ SOTP չէ, STOP է»։

 

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՀԱՐՑ. Ո՞րն է քաղաքացիական ծառայող դառնալու համար անհրաժեշտ կրթության չափանիշը:

Արտակ Տոնոյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար ՀՀ քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն, իսկ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում՝ համապատասխան մասնագիտական կրթություն՝ բացառությամբ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար, որոնց համար առնվազն միջնակարգ կրթություն է պահանջվում:

ՀՀ քաղաքացիական ծառայության գրասենյակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առանձին դեպքերում մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար պաշտոնի անձնագրով կարող է սահմանվել բարձրագույն (մասնագիտական) կրթություն ունենալու պահանջ:

 

 

 

 

ԱՐԺՈՒՅԹ

ՀԱՐՑ. Ինչո՞վ են պայմանավորված ՀՀ դրամի փոխարժեքի տատանումները:

Սմբատ Վերդյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի եւ դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետեւանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են: Համապատասխանաբար ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը: Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող են փոփոխվել նաեւ մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են, մասնավորապես, կառավարության ծախսերը, Կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձեւավորվող սպասումները:

ՀՀ Կենտրոնական բանկ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տեւական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով (օրինակ՝ կայուն տնտեսական աճով պայմանավորված ազգային արժույթի արժեքավորումը), կարող է կրել սեզոնային բնույթ (երբ, օրինակ, ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են) եւ կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների (օրինակ` կարճաժամկետ ֆինանսական ներհոսքի կամ արտահոսքի) ազդեցության արդյունք է:

 




Լրահոս