
Եղիշե Չարենցի հուշահամալիրի մոտ վաղը ժամը 12:00-ին կմեկնարկի գրական-գեղարվեստական միջոցառումների շարք՝ նվիրված Ե. Չարենցի ծննդյան 117-ամյակին: Նույն օրը Ե. Չարենցի տուն-թանգարանում կբացվի «Կոմիտաս և Չարենց» խորագրով ցուցահանդեսը. առաջին անգամ կցուցադրվեն Կոմիտասի թաշկինակը (1913թ.) և այլ մասունքներ: Ցուցահանդեսը կուղեկցվի համերգով, կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները:
Ժամը 15:30-ին կկայանա Ե. Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի իտալերեն թարգմանության շնորհանդեսը: Միջոցառումների շարքը կազմակերպել են Ե. Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի գրողների միությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը: