Հայոց Համազգային Շարժում կուսակցությունն առաջիկայում հանդես է գալու Հայաստանի ապագայով մտահոգ անհատների, հանրային միավորների և քաղաքական ուժերի համախմբմանն ուղղված «Եվրոպական Ալյանս» նախաձեռնությամբ:
Թե ինչ է այդ նախաձեռնությունը և ինչ խնդիրներ է լուծելու, armlur.am-ը փորձեց պարզել վերակազմավորվող ՀՀՇ-ի հիմնադիր Ալիկ Արզումանյանից, վերջինս, սակայն, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ, միայն ասաց. «Կհրապարակենք, կտեսնեք»: