Ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունը հայերի անվտանգության մասին․ Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում ԼՂ հայերի վերադարձի հեռանկարները:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունն այն հայերի իրավունքների, անվտանգության և տնտեսական բարեկեցության երաշխիքների մասին, որոնք ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ: Կարծում եմ, որ սա շատ կարևոր է։

Մենք հայտնաբերում ենք բազմաթիվ կեղծիքներ, որոնց նպատակն է կանխել այս շրջանի բնակիչների վերադարձը: Ինչ-որ մեկին վախեցնում են մտացածին սպառնալիքներով, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իրենց տներից ոչինչ չի մնացել, դա ճիշտ չէ։ Կարծում եմ՝ պետք է հիմնվել պաշտոնական հայտարարությունների վրա»,- նշել է Զախարովան։




Լրահոս