Armenian text to speach

Բայդենը Սի Ցզինպինին բռնապետ է անվանել ձեռք սեղմելուց երեք ժամ անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին դիկտատոր է անվանել։ Սպիտակ տան ղեկավարն այս մասին նշել է APEC-ի գագաթնաժողովի շրջանակներում Սան Ֆրանցիսկոյում իր գործընկերոջ հետ հանդիպումից մի քանի ժամ անց։

Զրույցից առաջ պետությունների ղեկավարները ձեռքսեղմում են ունեցել։ Բանակցությունները տեւել են մոտ երկու ժամ, երկուստեք հանդիպումը դրական են գնահատել։

«Նա բռնապետ է այն իմաստով, որ նա մի տղա է, ով ղեկավարում է կոմունիստական ​​երկիրը՝ հիմնված կառավարման ձևի վրա, որը լիովին տարբերվում է մեզանից», – ասել է Բայդենը:




Լրահոս