ԱՄՆ Սենատը քվեարկել է բյուջեի նախագծի օգտին՝ առանց Իսրայելին և Ուկրայինային օգնության կետի, հայտնում է CNN-ը:
Հեռուստաընկերության տվյալներով, նախագծին կողմ է քվեարկել 87 սենատոր, դեմ՝ 11-ը:
Ներկայացուցիչների պալատը կողմ էր քվեարկել օրինագծին դեռ նոյեմբերի 14-ին, և այդ նախագծին կողմ էր քվեարկել 336 կոնգրեսական, դեմ՝ 95: Հիմա փաստաթուղթը կուղարկեն նախագահական, որ ստորագրի Ջո Բայդենը:
Այս փաստաթուղթը ենթադրում է երկփուլային ֆինանսավորում. կես ծրագրերը կապված են տրանսպորտի, էներգետիրկայի, ռազմական շինարարության հետ, իսկ գումարներն էլ կտրվեն հունվարին:
Օրինագծում չի ներառվել սակայն Իսրայելին և Ուկրաինային տրամադրվող օգնության մասին կետը։ Այժմ այս հարցը պետք է առանձին դիտարկել։ Դրա համար Բայդենը 106 միլիարդ դոլար է խնդրել, սակայն Կոնգրեսում այս առաջարկը միանշանակ աջակցություն չի ստացել։ Հանրապետականների մեծամասնությամբ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց միայն Իսրայելին օգնություն հատկացնելու օգտին, սակայն դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատը արգելափակեց նախաձեռնությունը: Բայդենն արդեն հայտարարել է, որ չի ստորագրի միայն Իսրայելին օգնություն հատկացնելու մասին օրինագիծը, եթե Կոնգրեսը հաստատի նման փաստաթուղթ։