Ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցելով բնակիչների ներողամտությունը:




Լրահոս