Մոնակոյում ցուցադրվել է Ultraluxum CXL եռատախտակամած նավի հավակնոտ մի նախագիծ: Ցուցադրությանը ներկա է եղել նաեւ Մոնակոյի արքայազն Ալբեր II-ը, ով ողջունել է այդպիսի նավ պատրաստելու գաղափարը, քանի որ այն համապատասխանում է Wood for Ever Foundation էկոլոգիական կազմակերպության բոլոր չափանիշներին:48 մետրանոց նավն ունի բոլոր նախադրյալները` դառնալու աշխարհի ամենախոշոր բազմակմախք սուպերզբոսանավը: Նավը կշռում է 110 տոննա: Այն կունենա 55 մետր բարձրությամբ կայմ, իսկ առագաստները`1200 քմ, ինչը թույլ կտա ժամում 20-25 հանգույց (1հանգույցը = 1.87 կմ) արագություն բացել: Բացի դրանից, նոր տախտակամածը թույլ կտա 40 տոկոսով խնայել վառելիքը:Ծրագիրը կիրականացնեն Tamsen Yachts եւ Althaus Yachting-ը: Նախատեսված է այն կառուցել 2012 ին:
Աշխարհի ամենամեծ եռատախտակամած նավը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ