Գնացքը հարվածել է ականջակալներով քայլող ուսանողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցի վիրաբույժները փորձում են փրկել 19-ամյա աղջկա կյանքը, ում վրաերթի էր ենթարկել էլեկտրագնացքը։ Այս մասին հայտնում է Fontanka-ն։

Վթարը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Վոլկովսկայա կայարանում՝ նոյեմբերի 15-ի երեկոյան: Պետերբուրգցի մի աղջիկ ականջակալներով և սխալ տեղով անցնելիս է եղել երկաթուղային գծերի վրայով՝ չլսելով գնացքի աղմուկը։

Վարորդը, ով նկատել է նրան ռելսերի վրա, շտապ արգելակել է, սակայն չի կարողացել խուսափել բախումից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հիմնականում վնասվել են աղջկա ոտքերը: Դեպքի հանգամանքները պարզվում են։




Լրահոս