Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ամանորյա ծախսերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն դեկտեմբերի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում։
Այս մասին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Խոսելով ամանորյա ձևավորվման համար ծախսվող գումարի մասին՝ Գրիգորյանն ասաց, որ այս պահին առկա տվյալները խիստ նախնական են, ուստի հիմա թիվ հրապարակել չի կարող, միայն ձևավորման աշխատանքների ավարտից հետո կարող է թվեր հրապարակել:

Սուրեն Գրիգորյանը միայն նշեց, որ ամանորյա իրերի համար գումար գրեթե չի ծախսվի, կօգտագործվի անցած տարի ձեռք բերված գույքը, միայն կկատարվեն վերանորոգման աշխատանքներ։

ArmLur.am-ի հարցին, թե ի՞նչ են անելու, որպեսզի տոնական միջոցառումները միայն Կենտրոն վարչական շրջանում կենտրոնացված չլինեն, այլ բաշխվեն նաև մյուս վարչական շրջաններում, Սուրեն Գրիգորյանն ասաց.

«Այդքան էլ ճիշտ չէ, որ բոլոր միջոցառումները Կենտրոն վարչական շրջանում են կենտրոնացված, բայց այն, որ ամենաճոխ հատվածը Կենտրոնում է եղել, դա այդպես է եղել: Մենք պետք է Կենտրոնից կամաց-կամաց տարածվենք դեպի մայրաքաղաքի հեռավոր հատվածներ: Միևնույն ժամանակ, եթե Կենտրոն վարչական շրջանում է միջոցառումներն արվում, դա միայն տեղի բնակիչների համար չէ, այլ վարչական շրջանների բնակիների համար էլ է: Ի վերջո, գլխավոր տենածառը Կենտրոն վարչական շրջանում է լինում: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ, վստահ եմ, որ վարչական շրջաններում էլ միջոցառումներ կլինեն, բայց մեր հեռահար նպատակն այն է, որ տարածվենք ավելի հեռու հատվածներ»:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս