Մոսկվա-Երևան ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռը Երևանի Զվարթնոց օդանավակայանի տարածքում թանձր մառախուղի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում։ Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Բացի այդ, օդանավակայանի ներկայացուցիչները նշել են, որ մառախուղի պատճառով Air Cairo-ի մեկ այլ ինքնաթիռ մոտ 40 րոպե պտտվում է Երևանի երկնքում՝ սպասելով բարենպաստ պայմանների` վայրէջքի համար։




Լրահոս