ArmLur.am-ը գրել էր, որ Միացյալ Նահանգներում ավարտվել է հերթական գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի անունը «Կոկո» է, պրոդյուսերը Դավիթ Ադամյանն է, սցենարի հեղինակը՝ Զոհրաբ Բեկ Գասպարենցը, ռեժիսորը Անգել(Էնջլ) Մարտիրոսյանը:
Ֆիլմում նկարահանվել են Նազենի Հովհաննիսյանը, Արմուշը, Լիլուն, Մոսո Կարապետյանը, Քեն Դավիդյանը, Վահագն Ստեփանյանը՝ Դելոն եւ այլք:
Ֆիլմի պրեմիերան կայանալու է այսօր՝ նոյեմբերի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում:
ArmLur.am-ի հետ զրույցում երգգչուհի Լիլուն՝ Լիլիթ Ղուկասյանը պատմել է ֆիլմում իր դերակատարման մասին:
«Հետաքրքիր նախագիծ էր եւ շատ ուրախ եմ, որ իմ մասնակցությունն ունեցա դրանում: Առաջարկը ստացել եմ ֆիլմի պրոդյուսերի՝ Դավիթ Ադամյանի կողմից: Հոյակապ դերասանական կազմ էր հավաքված: Մեծ բավականություն եմ ստացել նկարահանումների ընթացքից, շատ թեթեւ է անցել: Պրոֆեսիոնալ դերասանների հետ հանդես գալը իհարկե դժվար էր, բայց մեծ պատիվ էր»:
Խոսելով կերպարի առանձնահատկությունների մասին` Լիլուն նշում է, որ ընդանուր գծեր չունի մարմնավորած կերպարի հետ:
«Խարդախ կերպարի եմ մարմնավորում: Աշխատում է տան տիրուհու համար՝ զուգահեռաբար խարդախություններ անելով: Ընդհանրապես կապ չունի իմ անձի հետ: Շատ հավատարիմ իր տիրուհուն, որի կերպարը կերտում է Նազենի Հովհաննիսյանը»:
Որպես այդպիսին կապ ունի այնքանով, որ ինքը հումորով կերպար է, իսկ հումորն իմ հետ է ծնվել, որը սակայն ես վերջերս՝ 2020 թվականին եմ բացահայտել:
Քովիդի ժամանակ, երբ մարմնավորում էի տարբեր կերպարների, բացահայտեցի, որ կոմեդիան իմն է: Իհարկե մինչ այդ այլ նախագծերի մեջ էլ էի իմ մասնակցությունն ունեցել, սակայն ինձ «իմ ափսեում զգացի», երբ մարմնավորեցի հումորային կերպարի:
Լիլուի խոսքով, պետք է յուրահատուկ հումորի զգացում ունենալ, որ կերպարի կողմից հնչեցրած սյուռ հումորները կարողանալ հասկանալ:
Անդրադառնալով մոտակա ծրագրերին՝ Լիլուն նշում է, որ աշխատում է երկու- երեք երգի վրա միաժամանակ, որոնք նախատեսում է ներկայացնել մինչեւ տարվա վերջ: Երգերը գործիքավորման փուլում են:
Մարիամ Ղազարյան