ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Գազայի հատվածում հակամարտության վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով կոչ է անում «անհապաղ և կայուն մարդասիրական դադար» անել Գազայի հատվածում:

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստում կողմ է քվեարկել Մալթայի ներկայացրած բանաձեւի նախագծին։

Այս նախագիծը խորը մտահոգություն է հայտնում Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացման և հատկապես երեխաների վրա դրա ազդեցության վերաբերյալ:

Բանաձեւը կոչ է անում գործել միջազգային իրավունքին համապատասխան՝ ապահովելու խաղաղ բնակիչների, հատկապես երեխաների պաշտպանությունը:

Փաստաթուղթը նաև կոչ է անում մարդասիրական դադարներ անցկացնել մարտերի ընթացքում՝ երեխաներին տարհանելու, հումանիտար պարագաների առաքումն անխափան ապահովելու համար։

Բանաձեւի օգտին քվեարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 12 անդամներ, այդ թվում՝ Ճապոնիան, Ֆրանսիան եւ Չինաստանը։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը ձեռնպահ են մնացել։

Նախորդ բանաձեւերը մերժվել են Իսրայելի դիրքորոշմանն աջակցող ԱՄՆ-ի եւ պաղեստինցիներին աջակցող Ռուսաստանի ու Չինաստանի միջեւ տարաձայնությունների պատճառով։

Հավելենք, որ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետեւանքով ավելի քան 4600 երեխա է զոհվել։




Լրահոս