ՌԴ Պերմի շրջանում 23-ամյա երիտասարդին բերման են ենթարկել՝ առաջին հանդիպման ժամանակ աղջկան դանակահարելու համար։ Այս մասին հայտնում է KP-Perm-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությանը։
«Ինձ բերման են ենթարկել մի աղջկա սպանության համար. Ես նրան բժշկական օգնություն չեմ ցուցաբերել, շփոթվել եմ և փախել»,- հարցաքննության ժամանակ պատմել է կալանավորը։
Նախկինում դատապարտված բնակիչը համացանցով ծանոթացել էր Սոլիկամսկից 23-ամյա աղջկա հետ և եկել այցելելու նրան։ Հանդիպման ժամանակ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, և տղամարդը դանակի 20 հարված է հասցրել իր նոր ծանոթին։ Դրանից անմիջապես հետո նա փախել է հանցագործության վայրից։
Կասկածյալի ինքնությունը պարզվել է տեսախցիկների տեսագրությունների շնորհիվ: Քննիչները հայտնաբերել են տղամարդուն և ձերբակալել քաղաքի կենտրոնում գտնվող խանութում: