Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել՝ կազմակերպությունից դուրս գալու համար. պաշտոնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին՝ այս կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ, ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, գրում է Ինտերֆաքսը:

«Հայաստանի ղեկավարության կողմից, այդ թվում՝ կազմակերպությանը, պաշտոնական հայտարարություններ չեն եղել, չեն եղել հայտարարություններ, որ Հայաստանը դուրս է գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից: Այդ կապակցությամբ փաստաթղթեր չեն եղել, ես անձամբ չեմ տեսել»,- ասել է Սիդորովը՝ այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ կազմակերպության ներսում որևէ խոսակցություն չկա այն մասին, որ ՀԱՊԿ-ը կորցրել է հետաքրքրությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ, կամ ծրագրում է հեռանալ Հայաստանից: Սիդորովի պնդմամբ՝ որևէ մեկի մտքով նման բան չի անցնում։




Լրահոս