Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը (TKP) չի աջակցում Հյուսիսային Եվրոպայի երկու պետությունների՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի, Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու որոշմանը, հայտնում է RIA Novosti-ն։ Գործակալության տվյալներով՝ կուսակցությունը դեմ է դաշինքին Ստոկհոլմի միանալու արձանագրության վավերացմանը և որևէ իմաստ չի տեսնում Թուրքիայի անդամակցությունը պահպանելու մեջ։
«Ի սկզբանե դա խաղաղություն չբերեց ո՛չ իր անդամներին, ո՛չ էլ այլ երկրների ժողովուրդներին։ Ընդհակառակը, դա սարսափ սանձազերծեց: Աշխարհը պետք է անհապաղ ազատվի ՆԱՏՕ-ից։ Դրան ուղղված առաջին քայլը մեր երկրի և մյուս անդամների դուրս գալն է ՆԱՏՕ-ից։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է օրակարգ մտցնի ոչ թե ՆԱՏՕ-ի ընդլայնումը, այլ Թուրքիայի դուրս գալն այս արյունալի կազմակերպությունից»,- պարզաբանել է TKR-ն։
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, կուսակցությունը ամոթալի է համարել Թուրքիայի օրենսդիր մարմնի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը քննարկելը, որը կկայանա համապատասխան հանձնաժողովում նոյեմբերի 16-ին, և ճիշտ չի համարում Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ դրական որոշումը։ Գործակալությունն ընդգծում է, որ թուրք կոմունիստները Ստոկհոլմի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դիտարկում են որպես տարածաշրջանի կայունության սպառնալիք։