Ներկայացվեց է Škoda Superb-ի չորրորդ սերունդը: Բացի նոր արտաքինից, այն ունի ավելի ընդհարձակ սրահ, ավելի հարմարավետ է և օժտված ժամանակակից տեխնոլոգիաներով:
Նոր Superb-ը շարունակում է «ընդարձակ և նրբաճաշակ» մեքենաների ավանդույթը: Ժամանակակից նյութերն ու տեխնոլոգիաները՝ ուղևորներին ավելի մեծ հարմարավետություն կապահովեն, իսկ սրահը, ինչպես ուղևորների, այնպես էլ ուղեբեռի համար, նույնպես ավելի մեծ է:
Չորրորդ սերունդը գալիս է բազմաթիվ հավելումների ընտրության հնարավորությամբ: Superb-ը կշարունակի հասանելի լինել Combi estate և hatchback թափքերով: Գնորդները կկարողանան ընտրել ինտերիերի յոթ տարբեր ձևավորումներից, վեց ուժային համակարգից, ներառյալ plug-in հիբրիդային և լիաքարշակ տարբերակները: Կլինի նաև պրեմիում Laurin & Klement փաթեթ:
«Ավելի քան 20 տարի Superb-ը եղել է Škoda-ի ներքին այրման շարժիչներով շարքի առաջատարը: Իր չորրորդ սերնդում այն կշարունակի մնալ նույն դիրքում՝ առաջարկելով էլ ավելի կատարելագործված, քանդակագործական դիզայն, ակնառու ընդարձակություն և առաջադեմ տեխնոլոգիաներ»,- ասում է Škoda-ի խորհրդի նախագահ Կլաուս Զելմերը:
Նոր գույներ և ավելի ընդարձակ
Էքստերիերը հպարտորեն ցուցադրում է Škoda-ի նոր դիզայներական լեզուն՝ Modern Solid-ը: Գնորդները կկարողանան ընտրել ութ գունային երանգներից, որոնցից վեցը բոլորովին նոր են։ Դրանք են՝ Purity White և մետալիկ Pebble Silver, Ebony Black, Cobalt Blue, Carmine Red և Ice Tea Yellow:
Նոր Superb-ն ավելի մեծ է, քան նախորդ սերունդը, և բարելավվել է թափքի աերոդինամիկան: Հեչբեքի համար 0,23, իսկ Combi estate-ի համար՝ 0,25 ցածր դիմադրության գործակիցները նպաստում են վառելիքի սպառման խնայողությանը՝ համապատասխանաբար 10% -ով և 15%-ով: Մեքենայի առջևի մասում են նոր ութանկյուն վանդակաճաղը և երկրորդ սերնդի LED Matrix լուսարձակները, որոնք ապահովում են 40% ավելի լուսատվություն, քան դրանց նախարդող առաջին սերունդը: Անիվները կարող են լինել մինչև 19 դյույմ տրամագծով:
Նոր Škoda Superb Combi estate.
«Superb-ն ձևավորել է Škoda-ի դիզայներական լեզուն, և մոդելի չորրորդ սերունդը կշարունակի այդ ավանդույթը. արտաքին տեսքը բնութագրվում է կտրուկ գծերով, հստակ սահմանված դինամիկ համամասնություններով և ժամանակակից քանդակագործական ու բյուրեղային ոճով: Մենք կարողացանք նաև էապես բարելավել ինչպես հեչբեքի, այնպես էլ Combi estate-ի աերոդինամիկան՝ միաժամանակ ուղևորներին առաջարկելով էլ ավելի մեծ տարածք»,- ասում է Škoda Design-ի ղեկավար Օլիվեր Ստեֆանին:
Superb-ն ավելի շատ տեղ է առաջարկում ինչպես ուղևորների, այնպես էլ ուղեբեռի համար: Թափքի երկու ոճերն էլ ավելի երկար և բարձր են, քան իրենց նախորդը (40 մմ և 5 մմ Combi-ի համար, 43 մմ և 12 մմ հեչբեքի համար), այնպես որ ուղևորները կունենան ոչ միայն ավելի շատ ոտքերի, այլև գլխի վերևում տարածք: Բեռնախցիկը հսկայական է՝ 645 լիտր հեչբեքում ( ավելացել է 20 լիտրով) և 690 լիտր Combi-ում (ավելացել է 30 լիտրով):
Հարմարավետություն և Կայունություն
Չորրորդ սերնդի Škoda Superb-ի ինտերիերը հարմարավետ է ինչպես տարածության և պահեստավորման, այնպես էլ կառավարման և ֆունկցիոնալության առումով: Վահանակն լակոնիկ է և էլեգանտ, որի վրա գերակշռում է մեծ 10 կամ 13 դյույմանոց տեղեկատվական-զվարճանքի էկրանը, վարորդի համար 10 դյույմանոց վիրտուալ դիսպլեյով: Նոր սերնդի առանձնահատկություն է բազմաֆունկցիոնալ Smart Dials-ը, որն ապահովում է արագ և հեշտ մուտք կառավարման համակարգ տարբեր գործառույթների համար, ներառյալ օդորակման համակարգի կարգավորումը:
Նորագույն տեխնոլոգիա
Մեքենաներն կարտադրվեն շարժիչի վեց տարբերակներից մեկով՝ 110 կՎտ հզորությամբ 1.5 TSI ագրեգատը ունի մեղմ հիբրիդային տեխնոլոգիա, մինչդեռ 150 կՎտ և 195 կՎտ հզորությամբ 2.0 TSI ագրեգատն ապահովում է մեծ հզորություն: Վառելիքի խնայող 2.0 TDI դիզելը հասանելի կլինի 110 կՎտ և 142 կՎտ տարբերակներով։ Վեցերորդ ուժային խումբը plug-in հիբրիդ է, որը միավորում է 1.5 TSI ագրեգատը և էլեկտրական շարժիչը: Վերջինս ապահովում է 150 կՎտ (204 ձիաուժ) հզորություն և հնարավորություն է տալիս ամբողջությամբ էլեկտրականությամբ անցնել ավելի քան 100 կիլոմետր WLTP ցիկլով: Այս շարժիչը բացառիկ կլինի Superb Combi տեսակի համար: Վերջին սերնդի Superb-ի բոլոր տարբերակներն ունեն DSG ավտոմատ փոխանցման տուփ, որի կառավարման բռնակը գտնվում է ղեկի սյունի վրա, իսկ ամենահզոր դիզելային և բենզինային շարժիչները կլինեն լիաքարշակ: