Տ.Կարապետյան. Կոնգրեսի հանրահավաքի մասնակիցների հիմնական մասը իմ աջակիցներն են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիգրան Կարապետյանը հիասթափված է Հայ ազգային կոնգրեսի գործելաոճից եւ հանրահավաքից,-լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակակ նա նշեց, որ Կոնգրեսի հանրահավաքին գնացել է ոչ թե ՀԱԿ–ին աջակցելու, այլ իր “ժողովրդի կողքին լինելու համար։ Սակայն ոչ ոք չմոտեցավ ինձ, ոչինչ չասաց, էլ չեմ ասում, որ անգամ ժողովրդին տեղյակ չպահեցին իմ այնտեղ գնալու մասին”։ Կարապետյանը պնդում է, որ Կոնգրեսի հանրահավաքի մասնակիցների հիմնական մասը իր աջակիցներն են եղել, որոնց ինքը դեմքով է ճանաչում։ Դա, ըստ նրա, վկայությունն է այն փաստի, որ չկա գաղափարի շուրջ համախմբված կայուն խումբ։ “Այդ հանրահավաքի ժամանակ ինձ ամենից շատ հիասթափեցրեց Բագրատյանի ելույթը։ Ասում է՝ իշխանությունները այնքան էլ ճիշտ չեն գործում, այնինչ պիտի ասի, որ իշխանությունները ամեն րոպե խաբում են, քցում ու թալանում։ Թե չէ համեմատության մեջ են դնում, այսինքն իշխանությունները ավելի վատ են անում, քան մենք կանեինք”,– նշեց նա՝ ավելացնելով, որ ամեն դեպքում կլինի իր ժողովրդի կողքին եւ կմասնակցի նաեւ հաջորդ հանրահավաքին։




Լրահոս