
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռուդոլֆ Գարբոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
51 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Ռուդոլֆ Գարբոյանը մենամարտել է ռումինացի Ռոբերտ Պատերի հետ և առավելության հասել 5:0 հաշվով։
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչ էին դուրս եկել և ապահովել առնվազն բրոնզե մեդալներ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը։