Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարում ընթանում էր Գյումրիի նախկին քաղաքապետի դստեր փեսացուի սպանության գործով դատական նիստը:
Ինչպես արդեն հայտնել էինք, ասյօր պետք է հրապարակվեր սույն գործով դատավճիռը, սակայն գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանը 24 օր հացադուլի մեջ լինելու պատճառով չէր կարողացել ներկայանալ դատարան:
Եվ, այսպես, Armlur.am-ի տեղեկություններով՝ դատավոր Մարտին Սարոյանը դատարանում, առանց մեղադրող կողմի ներկայացուցիչների և ամբաստանյալի, կարդացել է դատավճիռը՝ Հարություն Սարգսյանին դատապարտելով 15 տարվա ազատազրկման:
Դատին ներկա գտնվող քաղաքացիները սկսել են սուլել դատավճռի կայացման ժամանակ, վանկարկել «Ստո՛ր, Վարդան Ղուկասյանի խամաճիկ»:
Այս պահին դատավորը գնում է Նուբարաշենի ՔԿՀ՝ կալանավորի ներկայությամբ վերջինիս դատավճիռը կարդալու: