
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 15-ին Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է ներկայացվել Տաջիկիստանի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Շոխին Խ.-ն:
Նա 2018 թ. հունվարի 4-ից Տաջիկիստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր զինված հարձակման և ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: