«Անցած տարի ինսուլին գնելու ժամանակ մեծ խմայողություններ ունեցանք»,- հայտարարեց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՝ պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի այն հարցին ՝ թե հնարավոր չէ ինսուլինի գնումների ժամանակ կատարած խնայողությունների հաշվին շաքարախտով հիվանդների համար գնել ստրիպեր և չափիչ սարքեր:
Պրն Դումանյանի խոսքով ՝ Հայաստանում ինսուլինից կախյալների թիվը 12800 է, որոնց իրենք կարողանում են դեղորայքով ապահովել, բացառությամբ դիաբետիկ դեղահաբերի, սակայն այս առումով էլ նախատեսվում է հիվանդներին 100 տոկոսով դեղերով ապահովել:
Ամեն տարի 1200 հոգով ավելանում են շաքարախտով հիվանդների թիվը և նրանց կտրվեն ստրիպեր: