ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների համաձայն՝ նոյեմբերի 11-ին ուշ երեկոյան հանրապետության տարածքը կգտնվի հյուսիս-արևմտյան ցուրտ օդային հոսանքների ազդեցության ներքո:Նոյեմբերի 11-ին ուշ երեկոյան և 12-ին ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն: Առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում և դժվարանցանելիություն:Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը և 13-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 12-ի երեկոյան հնարավոր է ձյուն:Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՀանրապետության տարածքում`Նոյեմբերի 11-ին արևմտյան շրջաններում, 12-ին, 14-ի ցերեկը, 15-ին հանրապետության ողջ տարածքում, 13-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: 14-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, 11-13-ին առանձին վայրերում քամու ուժգնացում 18-23-մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-ին կբարձրանա 2-4, 12-ին ցերեկը և 13-ի գիշերը կնվազի 5-7աստիճանով, 15-ին նույնքանով կբարձրանա:Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ին գիշերը կտատանվի լեռնային շրջաններում` 0…-5, Տավուշում` -1…+4, Լոռիում` -2…+3, Արագածոտնի նախալեռներում` 0…+3, Արարատյան դաշտում` 0…+3, Սյունիքի հովիտներում` +2…+7, Սյունիքի նախալեռներում` -2…+3, Արցախում` 0…+5 աստիճանի սահմաններում:Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ին ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` 0…+5, Տավուշում` +10…+15, Լոռիում` +8…+13, Արագածոտնի նախալեռներում` +7…+12, Արարատյան դաշտում` +8…+13, Սյունիքի հովիտներում` +12…+17, Սյունիքի նախալեռներում` +7…+12, Արցախում` +8…+13 աստիճանի սահմաններում:Երևանում`Նոյեմբերի 11-ին հնարավոր է թույլ անձրև: 12-ին, 14-ի ցերեկը, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 12-ի երեկոյան ձյուն: 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-13-ը հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ին գիշերը կտատանվի +1…+3, ցերեկը` +10…+12 աստիճանի սահմաններում:
Երեվանում առաջին ձյունը նոյեմբերի 11-12-ին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ