Լուսանկարը՝ համացանցից
Հռոմում նոյեմբերի 2-3-ը կայացել է Մշակութային արժեքների պահպանության եւ վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանը։
Ներկայացվել են Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները եւ Ադրբեջանի վարած շարունակական պետական քաղաքականությունը՝ հայկական հետքը Լեռնային Ղարաբաղից վերացնելու, պատմության եւ մշակույթի հուշարձաններն ավերելու կամ ինքնությունը կեղծելու վերաբերյալ:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչ է հողամասի կառուցապատման իրավունքը:
Ռոբերտ Մխիթարյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված):
ՀՀ կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից:
ՀԱՐԿԵՐ
ՀԱՐՑ. Ուզում եմ տեղեկանալ` Ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպությունը պարտավոր է արդյոք պահպանել ստացված հարկային հաշիվները, եւ եթե այո, ապա ինչ ժամկետով:
Սյուզաննա Մանուչարյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մանուչարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ, համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի, Ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպությունը պարտավոր է առնվազն մինչեւ ստացման տարվան անմիջապես հաջորդող հինգ տարին լրանալը պահպանել ստացած հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձեւով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները) կամ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը:
Հարկային հաշիվների, դրանց դիմաց վճարումը հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրերի պահպանման ժամկետները չեն կարող պակաս լինել ԱԱՀ-ի գծով պարտավորությունների, հաշվանցումների կամ վերադարձների հաշվին հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի՝ օրենքով սահմանված կարգով մարման ժամկետից ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների մասով հաշվանցումների դեպքում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ԱԱՀ վճարող անձանց կողմից արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով ձեռք բերված ապրանքների կորստի դեպքում մատակարարներին (օրենքով սահմանված դեպքում` մաքսային սահմանին) վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման, եթե այդ կորուստները շահութահարկով հարկման նպատակով չեն դիտվում որպես համախառն եկամտից նվազեցում: