Վաղ առավոտից Քաջազնունի-Վրացյան խաչմերուկը լիքն է քաղաքացիներով, պարեկներով: Պատճառը` փոսն ընկած մեքենայի վնասված վիճակն է:
Առանց զգուշացման նշանի եւ համապատասխան ժապավենի բացակայության պատճառով` քաղաքացու մեքենան հայտնվել է փոսում: Ներկաների խոսքով` սա առաջին դեպքը չէ այսօրվա մեջ, մի քանի մեքենաների հրելով դուրս են հանել փոսից, սակայն այս մեկը հանել հնարավոր չի եղել, քաղաքացին շուրջ 3 ժամ սպասում է որևէ պատասխանատու կողմի արձագանքի, սակայն՝ անարդյունք։
ArmLur.am-ին քաղաքապետարանից տեղեկացրին, որ խնդիրն իրենց տիրույթում չէ. «Վեոլիա Ջուր» ընկերությունն է այդ տարածքում կոյուղագծեր փոփոխում: Քաղաքապետարանը նրանց միայն թույլտվություն է տալիս:
Դե իսկ «Վեոլիա ջուր» ընկերությունից էլ տեղեկացրին, որ կճշտեն եւ կհայտնեն, սակայն «ձայն բարբառո հանապատի»: Այդպես էլ որեւէ արձագանք չեղավ․ իսկ թե ով պետք է փոխհատուցի քաղաքացու կրած վնասներն անհայտ է:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Մարիամ Ղազարյան, Հովսեփ Հովսեփյան