Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ԿԽՄԿ-ն աջակցել է վիրավորների ու բուժառուների տարհանմանը, ինչպես նաև նպաստել ընտանիքների վերամիավորմանն ու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողության ապահովմանը։ Այս մասին հայտնում են ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակից:
«220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում են հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։
Շուրջ 2 500 հեռախոսազանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից, որոնք որոնում էին իրենց հարազատներին կամ տեղեկության կարիք ունեին:
25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել Հայաստանում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ տեսազանգերի և հեռախոսազանգերի միջոցով։
124 վիրավոր և բուժառու տեղափոխվել է Հայաստան»,- հայտնում են ԿԽՄԿ-ից։