Ադրբեջանի հատուկ ծառայությունները կարողացել են զինված հարձակում կանխել Բաքվում օտարերկրյա պետության դեսպանատան վրա։ Այս մասին հայտնում է տեղական Trend գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ նոյեմբերին զինված անձը փորձել է ներխուժել Բաքվում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության վարչական շենք և նպատակ է ունեցել ահաբեկչություն իրականացնել։
Թե որ երկրի դիվանագիտական առաքելության մասին է խոսքը, չի հստակեցվում։