
Հայաստանը պետք է բարի կամք դրսևորի խաղաղության հասնելու գործընթացում: Այս մասին EU Today-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանը մոդել է ստեղծել Եվրասիայի ամենաձգձգվող հակամարտություններից մեկի լուծման համար։ Չնայած ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ-ի առջեւ ծառացած խնդիրներից մեկն է այս ինստիտուտի ստեղծումից ի վեր, սակայն ԵԱՀԿ-ն չի կարողացել լուծել այս հակամարտությունը։ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը ձախողվեց, քանի որ այդ ինստիտուտի առաքելությունն էր աջակցել և շարունակել Հայաստանի «օկուպացիայի» քաղաքականությունը Ադրբեջանի դեմ։ «Ռազմական օկուպացիայի» և անարդարության այս գլուխն այժմ փակված է։
Այսպիսով, Ադրբեջանի օրակարգն այժմ ուղղված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմանը և երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։ Բայց ցանկացած խաղաղ փոխգործակցություն պահանջում է, որ երկու կողմերն էլ ստանան իրենց դերը, և Հայաստանը նույնպես պետք է խաղա իր դերը և բարի կամք դրսևորի»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։