
Ադրբեջանի Իսմայիլի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԳԱԱ) հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։
Ըստ տեղեկությունների՝ 3,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել տեղական ժամանակով ժամը 04:56-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսմայիլի կայարանից 3 կիլոմետր դեպի հյուսիս։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։