ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի պայթյունի հետևանքով կա մեկ զոհ։ Նախնական տվյալներով՝ պայթել է նկուղային հարկի պահեստը։
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ վաղ առավոտյան նկուղային հարկի պահեստում, երբ աշխատակիցները գնացել են հանդերձանքը փոխելու՝ աշխատանքի անցնելու նպատակով, հանկարծակի հոսանքի տատանում է եղել, ինչի պատճառով նկուղում հրդեհ է բռնկվել։
Մինչ փրկարարների հասնելը՝ վիրավորներին տարհանել է անվտանգության աշխատակցուհին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ աշխատակիցներից մեկը տեղում մահացել է։ Մեր տեղեկություններով՝ մահացածը մեծահասակ տղամարդ է՝ Ժորան, ով ԵՊՀ-ի կանաչապատման ծառայության աշխատակիցն էր
Ուսանողների շրջանում տուժածներ չկան։
Մեր տեղեկություններով՝ այս պահին 5 վիրավոր կա։
Նախնական տվյալներով՝ քիմիական նյութերից թունավորում է ստացել փրկարար ծառայության 1 աշխատակից։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Էմմա Միքայելյան