
Ճապոնական Subaru ընկերությունը Լոս Անջելեսի ավտոսրահում ներկայացրել է Forester քրոսովերի նոր սերունդը։ Մեքենայի վաճառքը կսկսվի 2024 թվականի գարնանը։ Այս մասին հայտնում է բրենդի մամուլի ծառայությունը։
Նախորդ մեքենայից հիմնական արտաքին տարբերությունն այն է, որ քրոսովերի ռադիատորի ցանցը և լուսարձակները տեսողականորեն համակցված են: Մեքենան կառուցված է նույն հարթակի վրա, սակայն ստացել է ամբողջովին նոր թափք:։ Դրա պատճառով նրա կոշտությունն աճել է 10%-ով։ Չափերը մնացել են գրեթե անփոփոխ. իր նախորդի համեմատ երկարությունն աճել է 15 մմ-ով (մինչև 4656 մմ):
Նոր քրոսովերի ինտերիերի կենտրոնական տեղը զբաղեցնում է ուղղահայաց կողմնորոշված մեդիա համակարգի էկրանը։