Կադիրովի 15-ամյա որդին նոր կոչումներ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի 15-ամյա որդին՝ Ադամ Կադիրովը, նոր կոչումներ է ստացել։ Երիտասարդը պարգևատրվել է Ռուսաստանի Աշխատանքային արիության շքանշանով և «Ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի զարգացման գործում ներդրման համար» 1-ին աստիճանի մեդալով: Այս մասին հայտարարել է Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ախմեդ Դուդաևը՝ Telegram-ի իր ալիքում։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել «Ռուսաստանի աշխատանքային արիություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառման շրջանակում։

Այժմ Չեչնիայի ղեկավարի 15-ամյա որդին ունի առնվազն ինը մրցանակ:




Լրահոս