
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս ունի, որ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի նոր նախագահական ընտրություններում և բնականաբար կհաղթի:
Կրեմլի խոսնակի խոսքով, դժվար է ասել, թե երկրի հաջորդ ղեկավարը կկարողանա՞ իր պաշտոնում պահպանել այն ամենը, ինչին հասել է Պուտինը։ «Պուտինը դեռ չի հայտարարել իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Բայց ես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ նա կանի դա: Չեմ կասկածում, որ նա կհաղթի ընտրություններում, չեմ կասկածում, որ նա կշարունակի մնալ մեր նախագահը»,- նշել է Պեսկովը ՝«MGIMO 360» ուսանողական լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ՌԴ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի մարտի 17-ին։ Դաշնային խորհուրդը ընտրությունների օրվա վերաբերյալ պաշտոնական որոշում կկայացնի 2023 թվականի դեկտեմբերին, որից հետո քաղաքական կուսակցությունները պետք է անցկացնեն իրենց նախընտրական համագումարները և պաշտոնապես առաջադրեն թեկնածուներին։ Պուտինն իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրել նոր պաշտոնավարման համար, սակայն դեռ չի խոսել այս հարցում իր որոշման մասին։