2024 թվականի ընթացքում ձեռք բերվելիք լաբորատոր փորձաքննության ծառայությունների իրականացման համար փորձարկման լաբորատորիաների մրցույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատվիրատուն` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որը գտնվում է ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2 հասցեում, հայտարարում է 2024 թվականի ընթացքում ձեռք բերվելիք լաբորատոր փորձաքննության ծառայությունների իրականացման համար փորձարկման լաբորատորիաների մրցույթ (մրցույթի ծածկագիրը` ՀՀ ՍԱՏՄ-ՓԾՁԲ-24)։

Որակավորման չափանիշներին համապատասխանող մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել շրջանակային համաձայնագրեր (այսուհետև` Համաձայնագիր), որով Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում Հայաստանի Հանրապետությունում լաբորատոր փորձաքննության ծառայությունների իրականացման պարտավորությունը (այսուհետև` Ծառայություն)` Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող բնութագրով սահմանելով փորձաքննության ծառայության տեսակը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1228-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի փորձաքննության ձեռքբերման գործընթացին մասնակցելու հավասար իրավունք:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1228-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի, Տեխնիկական կանոնակարգման մասին օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 23-ի N 623-Ն որոշման հավելվածի 11.1-րդ կետի, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 9-րդ հավելվածի 5-րդ կետի համաձայն` մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային վճարների գծով, ներառված չեն Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում, նշանակված չեն Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու համար։

Փորձաքննության ձեռքբերման գործընթացին մասնակցելու համար մասնակիցը պետք է ունենա հրավերով սահմանված որակավորման չափանիշները և Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող մասնագիտական գործունեության համապատասխանությունը` Համաձայնագրով նախատեսված գործունեությանը, այդ թվում՝ մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։
Թղթային ձևով մրցույթի հրավերն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Պատվիրատուին՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2), սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 5-րդ օրը ժամը 16:00-ն։ Ընդ որում, թղթային ձևով հրավեր ստանալու համար Պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է թղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար։

Մրցույթի գրանցման հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2 հասցեով, փաստաթղթային ձևով, սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 40-րդ օրվա ժամը 18:00-ն, և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։




Լրահոս