ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի հետ դաշինք կազմած «Առաքելություն»-ից՝ ընդդիմադիր «Մայր Հայաստան» ֆրակցիայի ղեկավար. ո՞վ է Մանուկ Սուքիասյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը վայր է դրել ավագանու անդամի մանդատը:

Ավագանու «Մայր Հայաստան» ֆրակցիան կղեկավարի Մանուկ Սուքիասյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերջինս «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է եղել:

Սա այն քաղաքական ուժն է, որը 2018թ-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ձևավորեց «Իմ քայլը» դաշինքը և մասնակցեց Երևանի ավագանու, ապա Ազգային ժողովի ընտրություններին։

Ավելի ուշ, նա լքել էր «Առաքելություն» կուսակցությունը և կոչ է արել Փաշինյանին հրաժարական տալ:

2021 թվականի ապրիլի 30-ին Մանուկ Սուքիասյանը հիմնադրել է «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը:

«Ինտելեկտուալ Հայաստան»-ն Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան»-ի հետ դաշինքով մասնակցեց Երևանի ավագանու վերջին ընտրություններին:

Այժմ Մանուկ Սուքիասյանը ղեկավարում է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս