Շիրակում տեղացել է առաջին ձյունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակում տեղացել է առաջին ձյունը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Շիրակի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները իրականացվում են չորս կազմակերպությունների կողմից։ Ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի 16-ից և կշարունակվեն մինչև 2024 թվականի մարտի 31-ը։

2021 թվականի դեկտեմբերի 27–ին կնքված պայմանագրերի համաձայն.

• ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները իրականացնում է «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ։

•ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ։

• ՀՀ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները իրականացնում է «Անիի ՃՇՇ» ՍՊԸ։

•ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները իրականացնում է «Ճանշին» ՓԲԸ։

Շիրակի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներ իրականացնող չորս կազմակերպությունները պատրաստ են 2023-2024 թվականների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներին։

Կազմակերպությունների սարքին վիճակում գտնվող 45 միավոր մեքենասարքավորումները, կուտակած 160 տոննա տեխնիկական աղը և 6150 խորանարդ մետր հանքային խարամը բավարար է ձմեռային պահպանման աշխատանքների իրականացմանը։




Լրահոս