Գազայի հատված կարող են խաղաղապահներ ուղարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները և նրա եվրոպացի դաշնակիցները առաջ են մղում ռազմական գործողությունների ավարտից  Գազայի հատվածում միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելու գաղափարը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Ըստ նրանց՝ ԵՄ-ն գիտակցում է, որ այդ գործողությունը դժվար է իրականացվելու, և Իսրայելը թերահավատորեն է վերաբերվելու դրան, բայց նույնիսկ այս գաղափարի քննարկումը կարող է Թել Ավիվին մղել ռազմական արշավի վաղաժամկետ դադարեցման։

Գործակալության տվյալներով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազայի հատվածում խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ նախնական քննարկում է տեղի ունեցել։ Տարբերակներից մեկը կլինի ընդլայնել զինադադարի վերահսկման մարմնի (UNTSO) դերը, որը ստեղծվել է 1949 թվականին:

Գաղափարի հեղինակներն առաջարկում են որպես մոդել վերցնել նմանատիպ առաքելություններ, օրինակ՝ Հայիթիում կամ Սոմալիում։




Լրահոս