ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ալբերտ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Արման Գագիկի Հակոբյանի դրդմամբ, վերջինիս միջոցով, փորձել է պաշտոնատար անձին տալ կաշառք, այն է՝ 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքում ենթակա լինելով ՀՀ ԶՈՒ զորակոչման, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցում պաշտոնատար անձի կողմից իր օգտին գործողություն կատարելու, իրեն աջակցելու համար՝ 2021 թվականի հուլիսի 10-ին Արման Գագիկի Հակոբյանին խոստացել է վերջինիս միջոցով նրա ծանոթ պաշտոնատար անձին տալ 347.039 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ Արման Հակոբյանն ի սկզբանե նպատակ է ունեցել նշված գումարը խարդախությամբ հափշտակել, իսկ 2021թ. հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում անցկացված վիճակահանության արդյունքում՝ որպես Ալբերտ Հակոբյանի ծառայության վայր, նախորոշվել է ՀՀ ՊՆ N զորամասը և նա ծառայության է նշանակվել տվյալ զորամասում:
Քնար Մանուկյան