Հայտնի է դարձել, թե որ մարդիկ են ավելի քիչ ունենում սրտանոթային հիվանդություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յիվասկիլայի համալսարանի (Ֆինլանդիա) գիտնականները պարզել են, որ ֆիզիկական ակտիվություն ունեցող մարդկանց մոտ սրտի և անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը նվազում էԼ: Հետազոտության արդյունքները հրապարակված են SpringerLink-ում։

Մարդիկ, ովքեր հակված են շատ շարժվելու, հաճախ ունենում են ուժեղ մկաններ և ընդհանուր լավ տոկունություն:  Նման հատկանիշները նաև ժառանգաբար են փոխանցվում;

Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 47.148 մարդ, որոնց միջին տարիքը եղել է 52,9 տարի: Ամենաերիտասարդ կամավորը 19 տարեկան էր, իսկ ամենատարեցը՝ 100,8 տարեկան։ Գիտնականները տեղեկություններ են հավաքել մասնակիցների առողջական վիճակի մասին և գնահատել նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակը և ամենօրյա ակտիվությունը:

Պարզվել է, որ բոլոր տարիքի մարդկանց մոտ, ովքեր շատ են շարժվում, սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի դիաբետի և հիպերտոնիայի զարգացման ռիսկն ավելի ցածր է եղել, քան նստակյաց կենսակերպ վարողների մոտ։ Ամենայն հավանականությամբ, գենետիկորեն ուժեղ մարդիկ օրվա ընթացքում ավելի քիչ են հոգնում, ինչը թույլ է տալիս նրանց ավելի շատ քայլել և կանոնավոր մարզվել: Հայտնի է, որ սպորտով զբաղվելն ամրացնում է սրտանոթային համակարգը։

Հետազոտողները նշել են, որ իրենց հետազոտությունն առաջինն է, որն ուսումնասիրել է գենետիկ նախատրամադրվածության ու ֆիզիկական ակտիվության և սրտանոթային հիվանդությունների զարգացման հետ կապը: Հետազոտողները հույս ունեն, որ իրենց աշխատանքը նոր հնարավորություններ կտա ուսումնասիրելու գենետիկայի դերն առողջության մեջ:




Լրահոս