ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր են ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունից տուժածները․ բացառիկ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան նախնական վարկածով հոսանքի տատանումից հրդեհ էր բռնկվել Երևանի պետական համալսարանի առաջին մասնաշենքի նկուղային հարկում։ Մասնաշենքում տեղակայված է մի քանի ֆակուլտետ, նաև Քիմիայի ֆակուլտետը, ԵՊՀ մարքեթինգի բաժնի ղեկավար Ազնիվ Գրիգորյանը պարզաբանում է, որ քիմիական ոչ մի նյութի հետ կապ չունի սենյակը, որտեղ տեղի է ունեցել հրդեհը։

Նախնական տվյալներով՝ պատահարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեք մարդ՝ հոսպիտալացվել։ Տուժածները ԵՊՀ կանաչապատման բաժնի աշխատակիցներ են, մահացածը՝ ևս։

Ավելի ուշ ՀՀ Առողջապահության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ․ « ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար:»

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկը 33 -ամյա Հայկ ղազարյանն է՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ առաջին գումարտակի 2-րդ վաշտի լեյտենանտ․ վերջինս ծխահարվել է և այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Մյուս տուժածը՝ ԵՊՀ աշխատակիցներ 70-ամյա Սեյրան Բիչախչյանն է և 66-ամյա Ահարոն Հակոբյանը։ Իսկ ահա պայթյունի հետևանքով մահացածը՝ Երևանի բնակիչ 73-ամյա Ժորժիկ Խաչատրյանն է։

Ավելի ուշ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ պարզ դարձավ, որ ըստ նախնական վարկածի՝ Ս․ Բիչախչյանը Երևանի պետական համալսարանի նկուղային հարկում իրեն անհայտ ծագման նյութը փակ տարայից դատարկել է դույլի մեջ, ինչի հետևանքով էլ առաջացել է այս պայթյունը։
ՀՀ Քննչական կոմիտեն ԵՊՀ-ում տեղի ունեցած առերևույթ պայթյունի և դրա հետևանքով մեկ անձի մահվան և 3 անձանց տուժելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, կատարվում է նախաքննություն։

Էմմա Միքայելյան




Լրահոս