Ուկրաինայում կարող է «մայդան» նախապատրաստվել՝ հանրապետության ղեկավարին հեռացնելու համար: Այս մասին արտասահմանյան մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Bloomberg-ը։
Նա պարզաբանել է, որ խոսքը «Մայդան-3» գործողության մասին է, որը, ըստ նրա, պատրաստվում է Ռուսաստանի կողմից՝ Ուկրաինայում հեղաշրջում իրականացնելու նպատակով։ «Մենք նման տեղեկատվություն ենք ստանում մեր հետախուզությունից և մեր գործընկերներից»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ Զելենսկին աֆրիկացի լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը պետք է ավարտվի, այլ ոչ թե սառեցվի։ Միաժամանակ նա մատնանշեց, որ հանրապետությունը վնասներ է կրելու նույնիսկ այն կասեցնելու դեպքում։