ՖՈՏՈ. Շատ փայլուն աշակերտներ ունեի, բայց ոչ ոք չուներ նրա հնարավորությունները. Բրիջիթ Մակրոնն առաջին անգամ խոսել է իր ամուսնու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը պատմել է, թե ինչպես է հետաձգել Էմանուելի հետ ամուսնանալը՝ իր երեխաների կյանքը «կործանելուց» խուսափելու համար:

Paris Match ամսագրի հետ հարցազրույցում 70-ամյա կինն ասել է, որ տասը տարով հետաձգել է ամուսնանալ Էմանուել Մակրոնի հետ՝ հանուն իր երեք երեխաների, որոնք մոտավորապես նույն տարիքում են, ինչ իր զուգընկերը, գրում է Daily Mail-ը:

Մակրոնը 15 տարեկան էր, երբ սիրահարվեց իրենից 25 տարի մեծ և այն ժամանակ ամուսնացած Բրիժիտ Օզիերին։ Վերջինս նրա ուսուցչուհին էր՝ Ամիենի կաթոլիկ Պրովիդենս դպրոցում, որը հյուսիսային Ֆրանսիայում է, իսկ դուստրը՝ Լորանսը, Մակրոնի դասընկերն էր։

Նրանց սիրավեպը սկանդալ առաջացրեց նահանգում։ Այնուհետև ծնողները Մակրոնին ուղարկեցին Փարիզ՝ մեկ այլ դպրոց գնալու համար, բայց ուսուցչուհու կողքին լինելու նրա ցանկությունը մնաց:

Բրիջիթն ինքն իրեն մտածել է, որ երբ Էմանուելը լինի Փարիզում, նա կսիրահարվի իր սեփական տարիքի մեկին, բայց դա տեղի չի ունեցել:

Ֆոտոխցիկը ֆիքսել է այն պահը, երբ 15-ամյա Էմանուել Մակրոնը համբուրում է իր 40-ամյա ուսուցչուհուն՝ Բրիջիթ Տրոգնեյին 1993 թվականին:

Բրիջիթը հրաժարվեց իր աշխատանքից, բայց ասաց, որ «միակ խոչընդոտներն» իր երեխաներն են, քանի որ նա չէր ցանկանում «կործանել նրանց կյանքը»:

Նրա որդին երեք տարով մեծ է Մակրոնից, իսկ դուստրերը, որոնք այժմ 46 և 39 տարեկան են, նույն տարիքի են, ինչ իր երկրորդ ամուսինը:

Նա նաև հավելեց, որ չգիտեր, թե ինչ կասեին իր ծնողները՝ նախկին աշակերտի հետ իր ամուսնության մասին, բայց նշեց, որ իր եղբայրները երբեմն կատակում են իր և Մակրոնի հարաբերությունների շուրջ բամբասանքների մասին:

Չնայած արդեն 16 տարի ամուսնացած լինելուն, Բրիջիթն ասել է, որ իր ամուսինը դեռ կարողանում է զարմացնել իրեն իր տպավորիչ հիշողությամբ և խելքով:

«Ես շատ փայլուն աշակերտներ ունեի, բայց ոչ ոք չուներ նրա հնարավորությունները։ Ես միշտ հիացել եմ նրանով»,- բացատրեց նա։

Զույգը միասին հանգիստ կյանք է վայելում Ելիսեյան պալատում, երբ նախագահը տուն է գալիս երեկոյան, Բրիջիթի համար էլ երբեմն նախաճաշ կամ ընթրիք է պատրաստում:

Մինչ նրա ամուսինը օրն անցկացնում է քաղաքական հարցերի վրա կենտրոնանալով, Ֆրանսիայի առաջին տիկինը մեծահասակների ուսուցում է անցկացնում բարեգործական նպատակներով և կենտրոնանում է բարի նպատակների վրա:




Լրահոս