Երևանի ավագանու խմբակցությունները պատրաստվում են առաջիկա նիստին. քննարկումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու խմբակցությունները պատրաստվում են ավագանու՝ նոյեմբերի 21-ի նիստին:

ArmLur.am-ը գրել էր, որ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը երկուշաբթի է խմբակցության նիստ անելու, որպեսզի վերջնական որոշում կայացնեն՝ ավագանու նիստին մասնակցության մասով:

Մեր տեղեկություններով՝ «Ազգային առաջընթաց»-ը մտադիր է մասնակցել նիստին, իսկ ֆրակցիայի նիստին որոշում կկայացնեն Հայկ Մարությանի մասնակցության մասով:

Ավագանու նիստի նախօրեին՝ երկուշաբթի օրը, նիստ կանի նաև «Մայր Հայաստան» դաշինքը:

Հիշեցնենք, որ երեկ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին․ խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ավագանու ՔՊ խմբակցությունը չորեքշաբթի է նիստ արել, իսկ «Հանրապետություն»-ը ֆրակցիայի նիստ կանի այսօր:

Քաղաքապետարանից տեղեկացանք նաև, որ ավագանու՝ նոյեմբերի 21-ի նիստի օրակարագում 17 հարց է ընդգրկված:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս