Էրդողանը կարող է կործանիչներ խնդրել Գերմանիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեռլին կատարած այցի ժամանակ կարող է դիմել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ Eurofighter Typhoon կործանիչների վաճառքի արգելքը վերացնելու խնդրանքով։ Սակայն Գերմանիայի իշխանությունները դժվար թե գնան նման քայլի, հաղորդում է Bloomberg-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիան կարող է Գերմանիայից, որը Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի հետ միասին կործանիչների արտադրության Eurofighter կոնսորցիումի մաս է կազմում, առնվազն 20 միավոր մարտական ​​մեքենա խնդրել՝ հետագայում այդ թիվը կրկնապատկելու հնարավորությամբ։

Թուրք և գերմանացի պաշտոնյաները գործակալությանը հայտնել են, որ Անկարային ինքնաթիռներն անհրաժեշտ են իր «հնացած օդուժը» թարմացնելու համար: Սակայն, ըստ հրատարակության աղբյուրների, Գերմանիան դժվար թե գնա զիջումների, քանի որ կողմերի միջև դիվանագիտական ​​հարաբերություններում լարվածությունը պահպանվում է։




Լրահոս